Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պեսկով. Երուսաղեմի կարգավիճակի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում

Պեսկով. Երուսաղեմի կարգավիճակի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում
14.12.2017 | 11:27

Երուսաղեմի կարգավիճակի հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դիրքորոշումը չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք այդ դիրքորոշմանը ծանոթ ենք, այն չի համընկնում մեր դիրքորոշման հետ: Երուսաղեմի, մերձավորարևելյան կարգավորման հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը շատ լավ հայտնի է»,- ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ